ՀՀ-ն ու Ադրբեջանը թոթափեցին ռուսական հարկադրանքի լուծը և Միացյալ Նահանգների հետ գործընկերությամբ հայացքն ուղղեցին դեպի անկախ ապագա. ԱՄՆ սենատոր
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության համաձայնագրի մասշտաբները հասկանալու համար անհրաժեշտ է նախ համառոտ վերանայել հակամարտության պատմական համատեքստը: Այսպես է կարծում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը։
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Երկու կողմերն էլ հակամարտության մեջ են 1980-ականների վերջից, բազմաթիվ պատերազմներ են վերապրել և հաշտեցման ուղղությամբ գործնականում ոչ մի առաջընթաց չեն գրանցել։ Երկու կողմերի միջև սկզբնական հակամարտությունը տևել է 1988-1994 թվականներին, իսկ ինը լրացուցիչ ակտիվ հակամարտություններ են եղել 2008-2023 թվականներին՛՛:
Սենատորի խոսքով՝ Խորհրդային Միությունը, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանը, սովորաբար հանդես են եկել որպես տարածաշրջանային միջնորդ և միտումնավոր երկարաձգել են հակամարտությունը՝ տարածաշրջանում իրենց վերահսկողությունն ու ազդեցությունը պահպանելու համար՝ ապահովելով, որ երկու երկրներն էլ չկարողանան հասնել իրենց նպատակներին և փոխարենը խրվեն բռնության բոլորաշրջանի մեջ։
՛՛Ջորջ Բուշ կրտսերի ժամանակներից ի վեր յուրաքանչյուր նախագահ սկսել է իր սեփական խաղաղության նախաձեռնությունները՝ փորձելով լուծում գտնել, բայց դրանք բոլորը ձախողվել են։
Ոմանք չեն հատկացրել բավարար ռեսուրսներ կամ բանակցություններում առաջնահերթություններ չեն տեղաբաշխել, մինչդեռ մյուսները պարզապես չեն կարողացել համաձայնության հասնել կողմերի միջև։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը շեղեց Պուտինի ուշադրությունը և ռուսական ռեսուրսները տեղափոխեց արևմուտք՝ ամերիկյան ավելի մեծ ներգրավվածության և ազդեցության համար հնարավորություններ ընձեռելով։ Հայաստանն ու Ադրբեջանը թոթափեցին ռուսական հարկադրանքի լուծը և Միացյալ Նահանգների հետ գործընկերությամբ հայացքն ուղղեցին դեպի անկախ ապագա։
Սթիվ Ուիթքոֆի թիմն անմիջապես հայտնվեց տեղում և ձեռնամուխ եղավ գործարքի ամենաբարդ հարցերի քննարկմանը՛՛,-նշել է նա։
Դեյնսը նաև հավելել է, որ նախորդ բանակցային փորձերով ձգտում էին տարանջատնել առանձին հարցեր՝ ստեղծելով աներևակայելի բարդ դիվանագիտական ցանց՝ դրանով նվազեցնելով տարածաշրջանի բարդությունը, մինչդեռ այս վարչակազմը բանակցություններին մոտեցել է ամբողջական կերպով՝ ընդունելով, որ բոլոր հարցերը փոխկապակցված են, և որ դրանց լուծումները փոխլրացնում են միմյանց, այլ ոչ թե բացառում իրար։
՛՛Ամերիկացի բանակցողները առաջարկել են ՛՛Թրամփի Միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու՛՛ (TRIPP) նորարարական հայեցակարգը, որը կկապեր Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ՝ միաժամանակ ստեղծելով նոր առևտրային ուղի, որից կշահեին Հայաստանը, Ադրբեջանը և տարածաշրջանի մյուս պետությունները՛՛,-ասել է ԱՄՆ սենատորը: