«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊՈՒՏԻՆԸ 2 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԿՄԽԿ-ԻՆ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ

25/11/2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեություն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Россия 24»-ի եթերում։

Լավրովը մանրամասնել է, որ Պուտինը հատկացումը կատարել է ԿԽՄԿ ղեկավարի՝ Մոսկվա այցից հետո, որի ընթացքում ներկայացվել էին այն մարդասիրական ծրագրերը, որոնք մտադիր է միջազգային մարդասիրական կազմակերպությունը իրականացնել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ։