«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինձ տեղափոխել է եկեղեցու սարկավագն ու աղոթել․ Յուրի Կոտենոկ

11/10/2020

Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը պատմել է, թե ինչպես է հայտնվել հրետակոծության տակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում:

«Մենք ժամանեցինք, խումբը երեք հոգուց էր բաղկացած, ստացվեց այնպես, որ պայթյունը տեղի ունեցավ ինձնից մի քանի մետր հեռավորության վրա, ես ուշագնաց եղա, մնացի փլատակների տակ, շատ դժվար էր շնչել, քանի որ նախորդ հարվածների հետեւանքով փոշի էր բարձրացել: Ես սկսեցի ձայներ արձակել եւ ինձ անմիջապես դուրս բերեցին: Ինձ տեղափոխել է եկեղեցու սարկավագն ու աղոթել ինձ համար… Մի խոսքով՝ բոլորին շատ շնորհակալ եմ»,-ասել է նա «Ռոսսիա 24»-ին տված կարճ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ կրկնակի հրետակոծության հետեւանքով Շուշիում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող, «Սեգոդնյա.ռու» պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական լրագրող Յուրի Պետրովիչ Կոտենոկը: Մի քանի օր անց հայ բժիշկների ջանքերով Կոտենոկը դուրս է եկել արհեստական կոմայից: Ներկայում նա գտնվում է մայրաքաղաքի բուժկենտրոններից մեկում:

Նրա հետ միասին եղել են եւս երկու ռուս լրագրողներ, որոնք նույնպես վիրավորվել էին: Մի քանի օր անց նրանք տեղափոխվել էին Մոսկվա: