«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը. Ղարիբաշվիլի

22/09/2022

Վրաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, մենք ջանք չենք խնայում հարեւանների հարաբերությունները բարելավելու համար: Վրաստանը հույս ունի լինել ազնիվ միջնորդ, որը կօգնի կարգավորել տարածաշրջանային հարաբերությունները»,- ասել է նա:

Նրա խոսքով` այդ նպատակով Վրաստանը խթանում է խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը։