«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահն այցելել է միակ հայկական Վաքըֆլը գյուղ

17/06/2021

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլը: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Բուլդանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցի, հանդիպել, զրույց ունեցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել: 

HDP-ական գործիչներն այնուհետև հանդիպել են Վաքըֆլը գյուղի կոոպերատիվի կին ներկայացուցիչների հետ:

Փերվին Բուլդանն այդ հանդիպմանը ելույթ է ունեցել:

«Ալևիների, հայերի և քրդերի ճակատագրերը նույնն են։ Եվ մենք պիտի համատեղ պայքարի միջոցով գտնենք հաջողության ուղիները»-ասել է նա։