«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անդրանիկ Քոչարյանը հերքում է ադրբեջանցիների մասին լուրը

22/09/2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց, որ սուտ են տեղեկությունները, թե ադրբեջանցիները մոտ մեկ ժամ փակել են Տավուշի Բերդ համայնքի մայրուղին։

Նա նշեց, թե անձամբ ԳՇ պետի հետ է ճշտել հարցը ու հերքում է տեղեկությունները, թե Բերդի ճանապարհին կայանել են երկու ռազմական-բեռնատար մեքենա, երեք՝ Ջիպ մակնիշի մեքենա՝ խաթարելով միջպետական ճանապարհի երթևեկությունը։

Քոչարյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ձեր գործընկերները լավ պատրաստած ապատեղեկատվություն էին տարածում։ 10 րոպե խնդրեցի։ ԳՇ պետի հետ եմ խոսել, չի համապատասխանում իրականությանը։ Եթե այդպիսի բան լիներ՝ կլիներ պաշտոնական տեղեկատվություն։ Ոտքից գլուխ ապատեղեկատվություն է։ Այն թեմայի շրջանակում է, որ անպայման լարվածության օջախ ենք ուզում՝ Սյունիքում չկա, գանք Տավուշ՛՛։

Նա նաև հավելեց, որ կցանկանար, որ այն, ինչ կապված է երկրի անվտանգության հետ, չլիներ ապատեղեկատվություն, քանի որ այնտեղ էլ ծառայողներ կան, նրանց հարազատներին լարվածության մեջ են պահում։