«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի քաղաքականության հիմքում հարևան երկրների հետ հարաբերությունները խաթարելը թույլ չտալն է. Ամիր Աբդոլլահիան

22/10/2021

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերություններին, Աֆղանստանում տիրող իրավիճակին, Միջուկային բանակցությունների ընթացքին առնչվող և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Աբդոլլահիանը ընդգծել է, որ Իրանի քաղաքականության հիմքում հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը հարգելը և չարակամներին հարևանների հետ հարաբերությունները խաթարելը թույլ չտալն է։