«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին 2 հայ գերի կանանց վերադարձի հարցում օգնության խնդրանքով

02/03/2021

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է, որ  վերջերս զրուցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։  Վերջինս շեշտել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ ՀՀ ներքին գործն է։ Մատվիենկոն նշել է, որ իր գործընկեր Արարատ Միրզոյանը խնդրել է իրեն միջնորդել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցով։ «Մեր հեռախոսազրույցի ժամանակ Արարատ Միրզոյանը միայն խնդրել է, որպեսզի ես օգնեմ երկու հայ կանանց վերադարձի հարցում, որոնք այժմ ռազմագերիներ են, չնայած նրանք ոչ մի առնչություն չեն ունեցել տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ՝ դիմելով նրան հիշյալ 2 կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Երբ խոսքը վերաբերում է կանանց, դա չափազանց զգայուն է, սաստիկ մտահոգիչ: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- ասել է Մատվիենկոն: