«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կարգախոսը

25/07/2022

2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Խաղերը լայնորեն բացենք» (Let’s open the games wide)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ այս կարգախոսը կօգտագործվի նաև 2024 թվականի Պարալիմպիկ խաղեր ժամանակ:

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։