«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանը «FlyOne Armenia»-ի ավիացիոն թիմում

01/02/2023

«FlyOne Armenia» ավիաընկերությունը հայտնում է, որ հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանը միացել է «FlyOne Armenia»-ի ավիացիոն թիմին:
Նադեժդա Բենկլյանը Վրաստանի հայազգի առաջին կին օդաչուն է։ Նա սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և իր առաջին չվերթը կատարել է դեպի Երևան և միաժամանակ այդ չվերթով առաջին անգամ է եկել Հայաստան։ Այժմ նա դարձել է հայկական ավիաուղիների օդաչու։