«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արցախում խստացվում են միջոցառումները

17/06/2020

«Նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի ուժեղացման խնդիրը շարունակում է Արցախի իշխանությունների առաջնահերթությունների շարքում մնալ եւ դրսեւորվել նորանոր զարգացումներով: Եթե արտակարգ իրավիճակը երկրում երկարաձգվել է եւս մեկ ամսով եւ պարետի որոշմամբ ընդլայնվել է սահմանափակումների կարգը՝ հաշվի առնելով առանձին բնակավայրերում կորոնավիրուսով հիվանդանալու վերջին դեպքերը, որոնք կարող են համավարակի տարածման աղբյուր դառնալ, ապա նման պարագայում միանգամայն տրամաբանական է ԱՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից՝ նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը:

Ըստ Ա. Հարությունյանի, խումբը ներկա փուլում կզբաղվի երկրում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ, պայքարի միջոցառումների մշակմամբ եւ արդյունավետ իրականացմամբ, «քանի դեռ համաճարակի դրսեւորման վարքագիծը աշխարհում անորոշ է մնում եւ աղետի դեմ համատեղել է պետք բոլոր ուժերը»: Հետագայում խումբը, որի կազմում ընդգրկված են բժշկական հաստատությունների եւ ոլորտի պատասխանատուներ, փորձառու մասնագետներ, բնակչության առողջության պահպանմամբ պայմանավորված, հանդես կգա մասնագիտական առաջարկություններով, կոնկրետ ծրագիր կմշակի՝ միտված համակարգում արմատական բարեփոխումների իրագործմանը: ԱՀ ղեկավարն ավելորդ չի համարում ընդգծել, որ հանրապետությունում աստիճանաբար ներդրվելու է բնակչության անվճար բուժսպասարկում, ինչը ներառված է նախագահի նախընտրական ծրագրում:

Գործընթացը սկսված է եւ համապատասխան կառույցների ղեկավարներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»:

Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Կայքը՝ Generalnews.am