«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հանդեսի Մասին

ՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ

«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսը հիմնադրվել է 2018 թվականին «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ (գրանցման համար՝ 211.171.1003990)։

Հանդեսը հրապարակում է պատմության, քաղաքագիտության և տնտեսագիտության ոլորտներին վերաբերող ինքնուրույն գիտական հետազոտություններ, հոդվածներ, վերլուծություններ և գրախոսություններ։ Նրա հիմնական նպատակն է խթանել պատմական և արդի քաղաքական գործընթացների գիտական ուսումնասիրությունը, նպաստել նոր մեթոդաբանական մոտեցումների զարգացմանը և գիտական քննարկումների ընդլայնմանը։ Հանդեսը հարթակ է տրամադրում Հայաստանի և արտերկրի հետազոտողների համար՝ նպաստելով հումանիտար և հասարակագիտական գիտությունների զարգացմանը և միջազգային գիտական համագործակցությանը։

Խմբագրական խորհրդում ընդգրկված են Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականներ, պատմաբաններ, հայագետներ, քաղաքագետներ և տնտեսագետներ։

«Պատմություն և քաղաքականություն» հանդեսը լույս է տեսնում տարեկան վեց անգամ (երկամսյա պարբերականությամբ)։

Հանդեսն ընդունում է հոդվածներ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ

«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսն ընդգրկված է ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences) միջազգային գիտական տեղեկատու շտեմարանում։
ERIH PLUS-ը նախատեսված է հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտներում հրատարակվող գիտական պարբերականների միջազգային տեսանելիության և մատչելիության բարձրացման համար։
Հանդեսի պաշտոնական էջը ERIH PLUS շտեմարանում՝

History and Politics — ERIH PLUS

Գլխավոր խմբագիր՝

Աշոտ Ներսիսյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր,
«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ։

ABOUT THE JOURNAL

History and Politics is a peer-reviewed academic journal founded in 2018 by the decision of the Scientific Council of the Zoravar Sepuh Historical and Political Analytical Center (Registration No. 211.171.1003990). The journal publishes original scholarly research in the fields of history, political science, and economics. Its primary objective is to promote innovative approaches to the study of historical and contemporary political processes and to encourage academic discussion based on scientific methodology and critical analysis. The journal provides a platform for researchers from Armenia and abroad and welcomes contributions that advance knowledge in the humanities and social sciences. The Editorial Board includes distinguished scholars, historians, political scientists, economists, and Armenologists from Armenia and various foreign countries.

History and Politics is published six times a year (bimonthly).

The journal accepts submissions in Armenian, English, Russian, French, and German.

INTERNATIONAL INDEXING
The scientific journal History and Politics is included in ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences), an international reference index for scholarly journals.

ERIH PLUS promotes the visibility and discoverability of scholarly journals in the humanities and social sciences.
The journal's official ERIH PLUS listing is available here:

History and Politics — ERIH PLUS 

Editor-in-Chief:

Ashot Nersisyan,
Doctor of Historical Sciences, Professor,
Professor at the Chair of Armenian History, Yerevan State University,
President of the Zoravar Sepuh Historical and Political Analytical Center.

 

ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսում  ներկայացված  հոդվածները ենթարկվում են պարտադիր մասնագիտական գրախոսության։ Հոդվածի ստացումից հետո խմբագրությունը նախնական գնահատում է դրա համապատասխանությունը հանդեսի թեմատիկ ուղղվածությանը, գիտական չափանիշներին և տեխնիկական պահանջներին։ Նախնական ընտրությունն անցած հոդվածներն ուղարկվում են համապատասխան ոլորտի մասնագետներին՝ գիտական գրախոսության։

Հանդեսում կիրառվում է երկկողմանի անանուն (double-blind) գրախոսության սկզբունքը, որի ընթացքում հեղինակների և գրախոսների ինքնությունը միմյանց չի բացահայտվում։

Գրախոսության նպատակն է գնահատել հոդվածի գիտական նորույթը, արդիականությունը, մեթոդաբանությունը, սկզբնաղբյուրների և մասնագիտական գրականության օգտագործման մակարդակը, ինչպես նաև ներկայացված եզրակացությունների հիմնավորվածությունը։

Գրախոսների եզրակացությունների հիման վրա խմբագրությունը կարող է՝

• ընդունել հոդվածը հրապարակման,

• առաջարկել վերամշակում,

• վերադարձնել հոդվածը էական փոփոխությունների համար,

• մերժել հրապարակումը։

Հեղինակի կողմից ներկայացված կարծիքները, երաշխավորագրերը կամ այլ մասնագիտական գնահատականները կարող են դիտարկվել որպես լրացուցիչ տեղեկատվություն, սակայն դրանք չեն փոխարինում հանդեսի կողմից կազմակերպվող պարտադիր գրախոսության գործընթացին։

Հոդվածի հրապարակման, վերամշակման կամ մերժման վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է խմբագրական խորհուրդը՝ գրախոսների եզրակացությունների հիման վրա։

«Պատմություն և քաղաքականություն» հանդեսը հետևում է ակադեմիական բարեվարքության, գիտական ազնվության, թափանցիկության և հրատարակչական էթիկայի միջազգային սկզբունքներին։ Հեղինակները պարտավոր են ներկայացնել ինքնուրույն գիտական աշխատանքներ, պահպանել հեղինակային իրավունքի պահանջները և բացառել գրագողության, տվյալների կեղծման կամ այլ ոչ էթիկական գործելակերպի ցանկացած դրսևորում։

Գրախոսների կարծիքները և հրապարակման վերաբերյալ նյութերը պահպանվում են հանդեսի արխիվում։

PEER REVIEW, PUBLICATION ETHICS AND EDITORIAL POLICY

All scholarly articles submitted to the journal History and Politics are subject to mandatory peer review.

Upon submission, each manuscript undergoes an initial editorial assessment to determine its compliance with the journal’s scope, academic standards, and technical requirements. Manuscripts that successfully pass this stage are forwarded to specialists in the relevant field for scholarly review.

The journal applies a double-blind peer-review process in which the identities of both authors and reviewers remain anonymous throughout the review procedure.

The purpose of peer review is to evaluate the originality, scholarly significance, methodology, use of primary and secondary sources, and the validity of the conclusions presented in the manuscript.

Based on the reviewers’ reports, the Editorial Board may decide to:

• accept the manuscript for publication;

• request minor or major revisions;

• return the manuscript for substantial improvement;

• reject the manuscript.

Any recommendation letters, testimonials, or expert opinions submitted by the author are considered supplementary materials and do not replace the journal’s mandatory peer-review procedure.

The final decision regarding acceptance, revision, or rejection of a manuscript is made by the Editorial Board on the basis of the reviewers’ evaluations.

History and Politics adheres to internationally recognized principles of academic integrity, publication ethics, transparency, and professional responsibility. Authors are required to submit original scholarly work, respect copyright regulations, and avoid plagiarism, data fabrication, falsification, or any other form of academic misconduct.

Review reports and publication-related documentation are maintained in the journal’s archive.

 ԻՆԴԵՔՍԱՎՈՐՈՒՄ

«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսը ընդգրկված է ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences) միջազգային գիտական տեղեկատու շտեմարանում։
ERIH PLUS-ը միջազգային գիտական տեղեկատու համակարգ է, որը ներկայացնում է հումանիտար և հասարակագիտական գիտությունների ոլորտներում հրատարակվող գիտական պարբերականները և նպաստում դրանց միջազգային տեսանելիությանն ու գիտական հաղորդակցությանը։
Հանդեսի ընդգրկվածությունը ERIH PLUS-ում վկայում է, որ այն համապատասխանում է շտեմարանի կողմից գիտական պարբերականների համար սահմանված պահանջներին և չափանիշներին։
Պատմություն և քաղաքականություն» հանդեսում ներկայացված գիտական հոդվածները հրապարակվում են պարտադիր մասնագիտական գրախոսության ընթացակարգի հիման վրա՝ համաձայն հանդեսի Գրախոսության, հրատարակչական էթիկայի և հրատարակման քաղաքականության։

Հանդեսի պաշտոնական էջը ERIH PLUS շտեմարանում՝
History and Politics — ERIH PLUS

INDEXING 

The scientific journal History and Politics is included in ERIH PLUS (European Reference Index for the Humanities and the Social Sciences).

ERIH PLUS is an international reference index that provides information on scholarly journals in the humanities and social sciences and contributes to their international visibility and scholarly communication.

The inclusion of the journal in ERIH PLUS indicates that it meets the requirements and criteria established by the index for scholarly journals.

All scholarly articles submitted to History and Politics are subject to mandatory peer review in accordance with the journal's Peer Review, Publication Ethics and Editorial Policy.

The journal's official ERIH PLUS listing is available here:

History and Politics — ERIH PLUS