«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռումինիայում բողոքի ակցիա են անցկացրել իրավապահ համակարգի աշխատակիցները

02/02/2022

Ռումինիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, մասնավորապես ոստիկաններն ու պաշտոնաթող զինվորականները փետրվարի 2-ին մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ավելացնել աշխատավարձերն ու թոշակները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի քան 2 հազար ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ, այնուհետև քայլերթով շարժվել են դեպի ՆԳ նախարարության ու խորհրդարանի շենքերի մոտ:

Նրանք նաև պահանջել են լուծել անձնակազմի թվաքանակի, տեխնիկական միջոցներով ոչ բավարար հագեցվածության ու աշխատանքային ոչ բավարար պայմանների հարցերը: