«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վթար Զոդի կամրջի մոտակայքում. ուղևորներից մեկը տեղում մահացել է, 2-ի վիճակը ծանր է

17/12/2020

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18։26-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին գտնվող Զոդի կամրջից «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էմին Թ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորնեից մեկը տեղում մահացել է, մյուս երկու ուղևորները և վարորդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել և փակել «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: