«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը

20/06/2023

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Շուրջ 11 տարի առաջ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան էինք հասցրել մի շատ կարևոր գործ: Մարդու կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ:

Այսօր ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով և պարտավորեցրել է Հայաստանին Ենգիբարյանի ընտնիքին վճարել 39.000 եվրո փոխհատուցում։

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը իր որոշմամբ վճռել է, որ Ենգիբարյանի մահվան առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։

Արման Ենգիբարյանի ընտանիքը դիմել էր Հելսինկյան Քացաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որից հետո ներպետական ատյաններում և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում Ենգիբարյանի իրավահաջորդի շահերը ներկայացրել են փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Տաթևիկ Մատինյանը՝ դեռևս 2012 թվականին։