«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մումբայում հեղեղների զոհերի թիվը գերազանցել է 30-ը

19/07/2021

Հնդկաստանի Մումբայի մեգապոլիսում շաբաթ երեկոյից շարունակվող տեղատարափ անձրևներից 33 մարդ է զոհվել, ևս վեցը տուժել են: Այդ մասին երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, հաղորդել է The Times of India-ն:

Նշվում է, որ նախորդ օրը հորդառատ անձրևի պատճառով երկու սողանք է տեղի ունեցել, և մեկ տուն փլուզել է: Նաև արձանագրվել է հոսանքահարվելուց մահանալու երեք դեպք: Որոշ շրջաններում մինչև ութ ժամ տևող հոսանքազրկում է եղել:

Ուժեղ ջրհեղեղները սկսվել են Մումբայի արևելյան և արևմտյան արվարձաններում:

Սկսվել են նաև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդդակցությունների ընդհատումներ, ինչը հանգեցրել է թռիչքների հետաձգման և չեղարկման: