«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից

09/03/2023

Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանքի»՝ օրինագծի նախաձեռնողի, «Ժողովրդի ուժ» հասարակական շարժման և խորհրդարանական մեծամասնության համատեղ հայտարարության մեջ։

«Մենք պետք է առավել ուշադիր վերաբերենք մեր երկրի խաղաղությանը, հանգստությանը և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի առաջխաղացմանը եվրոպական ինտեգրման ճանապարհով։ Ուստի անհրաժեշտ է մեր համաքաղաքացիներից յուրաքանչյուրի էներգիան ծախսել ոչ թե դիմակայության, այլ երկրի ճիշտ ուղղությամբ զարգացման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։