«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զորավար Սեպուհ վերլուծական կենտրոնը Գյումրի քաղաքին է նվիրում հայ ազգային գործիչ՝ Կարո Սասունու բրոնզաձույլ արձանը

12/11/2023

Զորավար Սեպուհ վերլուծական կենտրոնը Գյումրի քաղաքին է նվիրում հայ ազգային գործիչ՝ Կարո Սասունու բրոնզաձույլ արձանը։

Համապատասխանաբար Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի կողմից նվիրատուին առաջարկվել են 4 տարածքներ, որտեղ ըստ մասնագետների հնարավոր է տեղադրել նմանատիպ արձան։

Տարածքները գտնվում են Գյումրու կենտրոնական հատվածից դուրս' ընդհուպ մինչև Մուշ _ 2 թաղամասում ( 2 տարածքներ)

Սիրելի գյումրեցիներ !!

2023թվականի նոյեմբերի 16 ին, ժամը 16:00, Գյումրու քաղաքապետարանում իրականացվելու է մասնագիտական հանրության կողմից արձանի և արձանի տեղադրման հետ կապված հարցերի քննարկում, որի մասնագիտական եզրակացությամբ Արցախի տեղադրման հարցը կներկայացվի քաղաքաշինական խորհրդին և հետևաբար ավագանուն։

Հետաքրքրված մասնագետներին հրավիրում ենք քննարկման։

Քննարկումից հետո արդյունքները կհրապարակենք մեր էջում և կլսենք մեր համաքաղաքացիների և հայրենակիցների կարծիքները ևս, ինչը հաշվի կառնի քաղշին խորհրդին ներկայացված մասնագիտական զեկույցում։

Հարգանքով' Քանդակագործության ազգային պարկ թանգարան։