«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը Վրաստանի հետ կքննարկի 3+3 ձևաչափը

19/02/2022

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մտադիր է մարտին հանդիպել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ պետք է «թիմ հավաքել, գալ ու լրջորեն խոսել հեռանկարների մասին»։

«Խնդիրները շատ են՝ երկկողմանի, 3+3 ֆորմատ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) և տարածաշրջանային քաղաքականություն»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ երկրների միջև խնդիրներ կան թռիչքների վերսկսման, քաղաքացիների ճանապարհորդության և վիզաների հետ կապված։