«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեւանի ավտոտեխսպասարկման սրահներից մեկում հրդեհ է բռնկվել

02/02/2021

Փետրվարի 2-ին, ժամը 12:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մալխասյանց փողո¬ցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող արհեստանոցում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից ավտոտեխսպասարկման սրահում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։19-ին, մարել՝ 12։20-ին։ Այրվել են 1 աթոռ, 1 մարտկոցի լիցքավորիչ, 15 գմ էլեկտրական մալուխ եւ կախովի առաստաղ (50 քմ), ինչպես նաեւ ջերմահար¬վել է կախովի առաստաղից մոտ 50 քմ հատված: