«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռազմաճակատից առաջինն իջեցրել են ոստիկաններին. «Իրավունք»

13/11/2020

««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաստատված զի­նադադարից հետո ռազմաճակատից առաջինն իջեցրել են ոչ թե շաբաթներ շա­րունակ հերթափոխի սպասող կամավոր­ներին և օր ու գիշեր չքնած ժամկետային զինծառայողներին, այլ ոստիկանական ու­ժերին:
Նրանց տեղափոխումն Արցախից Երևան կազմակերպվել է հրատապ կար­գով, որպեսզի հասցնեին ճնշել Երևանում տեղի ունեցող հանրահավաքներն ու ցույ­ցերը: Կամավորներ կան, որ միայն երեկ գիշեր են վերադարձել Արցախից, կան նա­և մարդիկ, որոնք նույնիսկ մայրաքաղաք դեռ չեն հասել: Մինչդեռ ոստիկանական զորքերը վահաններով ու զրահաբաճկոններով վաղուց արդեն Երևանում են»,-գրում է թերթը: