«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունական բանակը պատրաստ է դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի»

19/10/2020

Հունական բանակը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի», այսօր հայտնել են հունական ԶԼՄ-ները, հաղորդում է english.alarabiya.net-ը։ 
Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հունաստանը դիվանագիտական և ռազմական պատրաստություններ է անցկացնում Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում, որտեղ զինված ուժերը ներկայում գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում: 
Հաղորդվում է նաև, որ Աթենքը դիվանագիտական ճակատում Բեռլինից նոր նախաձեռնություններ է ակնկալում և դրանց ձախողվելու դեպքում՝ ձգտելու է, որ Եվրամիությունը խիստ պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ։ 

Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։