«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տեսանյութ․ «Ռուսաստանը ծայրահեղ դեպքում Ադրբեջանի հետ բախման կգնա, իսկ ՀՀ իշխանությանը որևէ մեկը լուրջ չի ընկալում». Խալաթյան

19/11/2021

Ռուսաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունի իր սեփական շահերը, դրանով հանդերձ, որպեսզի և՛ իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, և՛ ամբողջ աշխարհին ցույց տա, որ իր դաշնակցի հետ չի՛ կարելի խոսել ուժի լեզվով, կդիմի կտրուկ գործողությունների, սակայն նման քայլի կգնա ծայրահեղ դեպքում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և Ռուսաստանի վարած քաղաքականության մասին, ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։