«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող Almuntazah լցանավի վրա

23/01/2022

Սև ծովում հրդեհ է բռնկվել Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող և 700 տոննա մազութ տեղափոխող Almuntazah լցանավի շարժիչային հատվածում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լցանավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի յոթ քաղաքացուց, որոնք հեռացվել են քարշակի միջոցով։ Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։

Սև ծովում, որտեղ հրդեհ է բռնկվել լցանավի վրա, ջրի աղտոտվածության հետքեր չկան, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորրեչֆլոտ» ընկերության մամուլի ծառայությունում։