«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԽ ղեկավարը Փաշինյանին և Ալիևին դեէսկալացիայի կոչ է արել

16/11/2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ  բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և անհապաղ դեէսկալացիայի  և կրակը դադարեցնելու կոչ արել։

«Այսօրվա իրադարձությունների ֆոնին  ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Կոչ եմ արել շտապ դեէսկալացիայի  և կրակի ամբողջական դադարեցում»,- գրել է Միշելը Twitter-ում։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է նաև․

«ԵՄ-ն հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ հաղթահարելու լարվածությունը՝ հանուն կայուն Հարավային Կովկասի»։