«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն սատարում է երկխոսության համար բանագնացներ նշանակելու՝ ՀՀ-ի և Թուրքիայի հայտարարությունները

15/12/2021

ԱՄՆ վճռական կերպով սատարում է հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունները։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք ողջունում և վճռական կերպով սատարում ենք հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի և  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունները»,- գրել է նա։