«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մանրամասներ Վորոնեժում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին

09/11/2020

Քննիչները ներկայացրել են, թե ինչպես է եղել Վորոնեժում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, երբ ժամկետային զինծառայողը հարձակվել է ծառայակիցների վրա: Այս մասին հայտնում է Լենտան:

Երիտասարդը հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ 38-ամյա մայոր Սերգեյ Երմոլաևը նկատողություն է արել վերջինիս: Տղան նկատողությունից զայրացել է, վերցրել է կացինն ու հարվածել մայորին: Դրանից հետո նա վերցրել է մայորի ատրճանակն ու կրակել վերջինիս վրա: Ապա հանցագործը գնացել է սենյակ, որտեղ գտնվել է անձնակազմը: Այնտեղ նրան նկատել են հերթապահները, որոնք ևս հայտնվել են հանցագործի թիրախում՝ արձակվել են կրակոցներ:

Դրանից հետո երիտասարդը փորձել է շարել աէրոդրոմում գտնվող զինվորականներին՝ «Կանգնել, շարվել»: Զինծառայողներից մեկը փորձել է փախուստի դիմել, սակայն Մակարովը կրակել է վերջինիս վրա:

Այս պահին հանցագործին դեռ չեն հայտնաբերել:

Միջադեպի արդյունքում կա երեք զոհ՝ մայոր Սերգեյ Երմոլաևը, եֆրեյտոր Սերգեյ Կաժոկինը և շարքային Նինայիլ Աքթալիևը:

Այս մասին հայտնում է Լենտան, փոխանցում է Meganews.am-ը: