«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

30/10/2020

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, ևս 6 խաղաղ բնակիչ ստացել է վիրավորում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

 «Ադրբեջանը շարունակում է միտումնավոր/չտարբերակված հարձակվել քաղաքացիական շրջանների և բնակչության վրա»,- գրել է Բեգլարյանը: