«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը Սիրիայում իր քայլերը համակարգում է Ռուսաստանի ու Թուրքիայի հետ. Ջավադ Զարիֆ

24/09/2020

Սիրիայի հիմնահարցը պահանջում է բացառիկ ռազմավարություն, հետևաբար՝ Իրանն արաբական երկրում իր քայլերը համակարգում է Ռուսաստանի ու Թուրքիայի իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացրել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը Մոսկվա կատարած այցի շրջանակում՝ գրում է Anadolu գործակալությունը:

«Լուրջ խնդիրներ կան մեր տարածաշրջանում»,- հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ջավադ Զարիֆի հավաստմամբ՝ սիրիական հիմնախնդիրը հատուկ համակարգում է պահանջում: Իրանական կողմն իր գործողությունները համակարգում է՝ ելնելով Աստանայի բանակցային գործընթացից:

Սիրիայի հակամարտության կարգավորմանը միտված Աստանայի բանակցային գործընթացը մեկնարկել է 2017-ի հունվարին Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի իշխանությունների կողմից: