Թուրքիայի ներքին գործերի նախարարը Իրանում է
20/10/2021
Հոկտեմբերի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, թուրք նախարարը հանդիպելու է իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հետ։ Կողմերը Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ վերջնական քննարկում են անցկացնելու։