«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի կողմից Խնուշիկան գյուղի թիրախավորման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

02/11/2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Այս մասին Տեղեկացանք Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից:

«Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը, իսկ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում արկի պայթյունից վիրավորվել է 67-ամյա Սերյոժա Ծատրյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: