Դավիթաշենի «Օդալեն» ռեստորանի նոր կառուցվող խոհանոցի ծածկը փլուզվել է. աշխատակցուհու դին դուրս են բերել փրկարարները
29/11/2020
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը տեղեկացնումէ , որ ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օդալեն» ռեստորանային համալիրի նոր կառուցվող խոհանոցում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի կա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները դուրս են բերել կնոջը, սակայն բժիշկները արձանագրել են նրա մահը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում կառուցվում էր նոր խոհանոց և ծածկը փլուզվել է։