«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

NASA-ն հայտնել է Երկիր մոլորակին հինգ երկնաքարի մոտենալու մասին

17/12/2020

NASA-ի մասնագետները հայտնել են, որ այս շաբաթ Երկիր մոլորակին հինգ երկնաքար կմոտենա, որոնցից երկուսը Երկրին ավելի մոտ կլինեն, քան Լուսինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկնաքարերից երեքը Երկիր մոլորակին կմոտենան դեկտեմբերի 16-ին: Դրանք 10-24 մետր տրամագծով են: Երկնաքարերից ամենամոտը կանցնի մոլորակից 343 հազար կմ հեռավորության վրա:

Եվս երկու երկնաքար՝ 6,8 և 30 մետր տրամագծով, Երկիր մոլորակին կմոտենան դեկտեմբերի 18-ին: Ամենափոքր երկնաքարը կանցնի մոլորակից 57,1 հազար կմ հեռավորության վրա, իսկ մեծը՝ գրեթե 7 մլն կմ հեռավորության վրա: