«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մարդ է մահացել

19/07/2021

Ավստրիայում հորդառար անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական wetter.at տեղեկատվական պորտալին։

Ի սկզբանե տեղեկություն է տարածվել այն մասին, որ անհայտ կորել է մի մարդ, որն ընկել է Զալահ գետը։ Ավելի ուշ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մարդու մարմինը։

Հայտնի է, որ Արևմտյան Եվրոպայում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել նաև Ավստրիայի Զալցբուրգ նահանգի Հալլեյն քաղաքում։ Կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի եղանակային իրավիճակը Ավստրիայում կկայունանա։

Ավելի վաղ երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցը նշել է, որ եղանակային պայմանների հետևանքով երկրի զգալի տարածքներում վնասներ են գրանցվում և խոստացել էր օգնել տուժածներին։