«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինձ վստահեցրեցին՝ մինչև երեկո ճանապարհը կբացվի. Ղահրամանյան

26/08/2021

Բանակցողներից մեկն ինձ վստահեցրել է, որ եռակողմ բանակցություններն ընթանում են դրական ուղղությամբ և մինչև երեկո ամբողջ խնդիրը հարթված կլինի ու ճանապարհը կբացվի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսվեն և ավարտվեն, ապա նմանատիպ դեպքերից կխուսափենք, Նարեկ Ղահրամանյանը նկատեց՝ միանշանակ դա շատ խնդիրներ կլուծի։

«Կոպիտ ասած հստակություն կմտցվի Ադրբեջանի և Հայաստանի սահմանի միջև, բայց եթե այդ սահմանն էլի անցնի հետսովետական Հայաստանի քարտեզներով օրինակ, որտեղ Կապան-Գորիս ճանապարհի որոշ հատվածներ դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում անցնեն Ադրբեջանին։ Կարծում եմ՝ վերջնական լուծումն այլընտրանքային ճանապարհներ կառուցելն է, ինչն անում ենք, բայց այդ ճանապարհից էլ ոչ մի դեպքում պետք չէ հրաժարվել։ Ուղղակի այդ հատվածները, որոնք վիճարկելի են, պետք է ուղղակի շրջանցող ճանապարհներ ստեղծվեն, որ այսպիսի խնդիրներ չառաջանան»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ սյունեցին իրեն ինչպե՞ս պետք է անվտանգ զգա, և վստահ լինի, որ նման դեպք էլ չի կրկնվի, պատգամավորը նշեց, որ այս միջադեպը չէ, որ Սյունիքի անվտանգության հետ կապված ազդեցություն կարող է ունենալ, քանի որ նրա կարծիքով սա փոքր, լուծելի խնդիր է։

Աղբյուր` Փաստինֆո