Լուկաշենկոն՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հայտարարությունների մասին
15/10/2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններին:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ ԱՊՀ գագաթնաժողովի հարթակը հարմար տեղ չի համարում Ադրբեջանի հետ Հայաստանի համատեղ պատմության շուրջ հարցերի պարզաբանման համար:
Արձագանքելով Փաշինյանի ելույթին՝ Լուկաշենկոն նշել է. ՛՛Շնորհակալություն, Դուք լիովին իրավացի եք: ԱՊՀ-ն առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանման հարթակ չէ: Մենք նման լիազորություններ, գործառույթներ չունենք՛՛: