«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի ՊԲ զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգելու լուսանկարներն ուղարկվել են քննության. դատախազի խորհրդական

16/10/2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

 

«Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով:

Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»: