«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակարգ դեպք Երևանում

21/04/2022

Այսօր, ապրիլի 21-ին, ավտոմեքենայի հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Մինչ կժամանեին Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարեկներ Դավիթ Մովսիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը նախ սահմանազատել են տարածքը, ապա կանխել ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որը սկսվել էր շարժիչի հատվածից։ Այնուհետև տեղում աշխատել են հրշեջ-փրկարարները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Իսկ BYD մակինիշի ավտոմեքենան վարել է 36-ամյա Անուշավան Պետրոսյանը։