«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից և կպատժվեն օրենքով. Արայիկ Հարությունյան

03/11/2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից, նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ: Միևնույն ժամանակ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստակամ է ևս մեկ անգաքմ հնարավորություն տալ բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց արարքի ամբողջ ծանրությունը և կլծվեն հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու գործին: Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»: