«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինն ու Ալիևը կքննարկեն ԼՂ-ի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը

11/10/2023

Հոկտեմբերի 12-ին նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներառյալ նրանց հետագա օգտագործման հնարավորությունը՝ ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրն ապահովելու համատեքստում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նրանք կլինեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։