«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոտր Դամ տաճարի վերակառուցման համար հանգանակվել է 830 մլն եվրո նվիրատվություն

14/04/2021

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար հանգանակվել է 830 մլն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:

«Հավաքվել է 830 մլն եվրո նվիրատվություն: Միանգամայն աննախադեպ գումար: Անշուշտ, ես եմ հանդիսանում այդ գումարի ճիշտ և արդյունավետ ծախսման երաշխավորը»,- նշել է նախարարը:

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհվել էր 2019թ.-ին: