«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում կկայանա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

16/11/2020

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ երկրի 17 մեծամասնական շրջանում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին:

30 մեծամասնական շրջաններից 13-ում հենց առաջին փուլում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները, այդ թվում` Ախալքալաք-Նինոծմինդայի շրջանում առաջադրված թեկնածու Սամվել Մանուկյանը, հայտնում է Aliq-ը:

Մեծամասնական շրջաններից երկրորդ փուլ են դուրս եկել հիմնականում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածուները, բացառությամբ մեկ շրջանի, որտեղ իշխող կուսակցության թեկնածուի հետ պետք է պայքարի անկախ թեկնածու:

Հատկանշական է, որ ընտրություններից հետո ընտրական շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները և մտադիր չեն մասնակցել երկրորդ փուլին: Սպասվում է, որ ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցի միայն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am