«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը 100 տարի անց նորից հայտնաբերվել է

23/12/2020

Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը 100 տարի անց նորից հայտնաբերվել է Տավուշի մարզում։

WWF Armenia-ն, համագործակցելով Տավուշի մարզի վայրի բնության պահապանների հետ, 2020 թվականի հունվարին հայտնաբերել են կատվազգիների ընտանիքին պատկանող այս գիշատիչ կատվին։

Մանուլը տարածաշրջանի և Հայաստանի ամենահազվագյուտ կաթնասուններից է, որին վերջին անգամ տեսել են 1920–1930-ական թվականներին։ Այս տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և համարվում էր ոչնչացված։