«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ըստ Ավստրիայի ԱԳ նախարարի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ տարածաշրջանի համար

02/02/2022

Ավստրիայի Հանրապետությունը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և շարունակելու է հոգ տանել ու դրսևորել իր նվիրումը տարածաշրջանին և Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Ավստրիացի նախարարն ընդգծեց, որ Ավստրիան խրախուսում է տարածաշրջանում հակամարտությունների և առկա հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր երկխոսությանը: Շալենբերգի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ ռեգիոնի համար:

«Մենք պետք է աշխատենք լարվածությունը թուլացնելու, վստահություն կառուցելու համար տարածաշրջանում: Ըստ իս՝ շատ հետաքրքրական է այն տարրը, որ գիտակից քայլեր են արվում ձեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, որը մեծ քայլ կլինի ողջ ռեգիոնի և Հայաստանի ժողովրդի համար», – ասաց Ավստրիայի արտգործնախարարը: