«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում տուն է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ

01/12/2020

Նոյեմբերի 30-ին, ժամը 22։15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆերիկ գյուղի Դոստի փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 100 քմ) և տանը հարակից մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր: