«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կհաստատի Շուշիի հռչակագիրը

02/02/2022

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կհաստատի «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը։Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևի և Էրդողանի կողմից՝ Շուշի քաղաքում։

Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։