«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կալիֆոռնիայում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել

29/12/2021

ԱՄՆ-ի Սիերա Նևադա լեռնաշղթայի շրջանում ձյան ծածկույթը կտրուկ աճել է երկարատև տեղումների պատճառով, հաղորդում է The Watchers-ը:

Դեկտեմբերի 27-ին ձյան ծածկույթի բարձրությունը կազմել է 4,55 մետր, ինչը գերազանցել է 1970 թվականի դեկտեմբերին գրանցված ռեկորդը՝ 4,54 մետր բարձրություն: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամսվա ընթացքում ձյան ծածկի բարձրությունը կարող է գերազանցել 5,08 մետրը։

Հյուսիսային Կալիֆոռնիայի և Նևադայի լեռներում ձյան տեղումները փակել են հիմնական մայրուղիները: