«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սկանդալ Թուրքիայում. աշակերտները հայհոյական ժեստ են արել Աթաթուրքի լուսանկարին

06/03/2024

Թուրքական մեդիա տիրույթում լայնորեն շրջանառվում է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են մի խումբ աշակերտուհիներ անարգում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։

Նրանք մասնավորապես դասասենյակի պատին կախված Աթաթուրքի նկարի ուղղությամբ պարզում են իրենց միջնամատը, որն աշխարհում ընդունված է որպես ժեստ-հայհոյանք:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դպրոցներից մեկում։ Այդ մասին հայտնել է թուրք օգտատերերից մեկը, ով համացացնում տարածել է միջադեպի լուսանկարը՝ գրելով. «Ահա Թուրքիայում գտնվող դպրոցներից մեկը: Տեսե՛ք, թե ուր է հասել մեր կրթական համակարգը»:

Սակայն ավելի ուշ թուրքական որոշ լրատվականներ սկսեցին հակադարձել նման գրառումներին՝ պնդելով, որ տարածվող նկարը իրականության հետ կապ չունի և այն կեղծված է:

Այդ պնդումների համաձայն՝ նկարում պատկերված է եղել իրականում ոչ թե Աթաթուրքը, այլ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Խոմեյնին և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Բացի այդ նշվել է, որ լուսանկարն արվել է 2022-ի փետրվարի 3-ին, իսկ նկարում պատկերված անձինք նման քայլի դիմել են՝ ի նշան Իրանի իշխանությունների պահպանողական քաղաքականության դեմ բողոքի:
https://www.ermenihaber.am/