«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ պետդեպի Պատժամիջոցների գծով հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենն այցելել է Հայաստան

29/06/2023

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալեց դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։

Դեսպանությունից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։

Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։