«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նրանք կկիսեն Հայաստանը, որպեսզի Թուրքիային տրամադրեն միջանցք․ Մայքլ Ռուբին

21/11/2021

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջերս տեղի ունեցած բախումները տարբերվել են նրանով, որ դրանց ընթացքում Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա ամենանեղ հատվածում: Չնայած Ռուսաստանը դարձյալ հրադադարի միջնորդություն է ներկայացրել, սակայն եթե ադրբեջանական կողմերն առաջխաղացում ունենան, նրանք կկիսեն Հայաստանը, որպեսզի Թուրքիային տրամադրեն միջանցք, որն այն ցանկանում է ստանալ, դեպի Ադրբեջան եւ Միջին Ասիա, գրում է Մայքլ Ռուբինը 1945.com-ում հրապարակված իր հոդվածում:

«2020 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը տեղի է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք եւ իդեալական կերպով հաշվարկվել է, որպեսզի խուսափի ագրեսիվ արձագանքից. այն համընկել է ոչ միայն վերջերս անկախություն ստացած Հայաստանի Հանրապետության վրա Օսմանյան Թուրքիայի հարձակման 100-ամյա տարելիցի հետ, այլ նաեւ այն ժամանակահատվածի հետ, երբ Միացյալ Նահանգները զբաղված էին ընտրություններով: Այն, որ Միացյալ Նահանգները չէին կանխատեսել հարձակումը, մնում է հետախուզության ձախողում, որն ԱՄՆ հետախուզական համայնքն ու Կոնգրեսի հանձնաժողովները դեռեւս չեն բացատրել:

Չնայած Բայդենի վարչախմբի մանտրային՝ «դիվանագիտությունը վերադարձել է», նրա ոչ հմուտ դիվանագիտությունը խնդիրը խորացրել է. այն կայանում է բարոյական հավասարության եւ կեղծ հավասարակշռության նկատմամբ հակվածությանը: Հայերն եւ հայկական համայնքը տոնում էին, երբ Բայդենի վարչակազմը պաշտոնապես ընդունել էր Հայոց ցեղասպանությունը: Սակայն երկու օր անց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանակավորապես հետաձգել էր Ազատությունը սատարելու մասին 907-րդ հոդվածի գործողությունը, որը պահանջում էր, որ Բլինքերը հաստատի, որ Ադրբեջանի կառավարությունը դեռեւս հակված է դիվանագիտության, ոչ թե ուժի միջոցով Հայաստանի հետ վեճերը կարգավորելուն: Սակայն ադրբեջանցի դիկտատոր Իլհամ Ալիեւը հասկացրել է, որ կանխակալ վերաբերմունք ունի դիվանագիտության նկատմամբ: Նա ոչ միայն նվաստացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, այլ բազմից ներկայացրել է տարածքային պահանջներ հենց Հայաստանի նկատմամբ: 907-րդ հոդվածից հրաժարումն ու Ադրբեջանին օգնություն տրամադրելու թույլտվությունը ոչ միայն անօրինական էր՝ ըստ ԱՄՆ օրենսդրության, այլ նաեւ հասկացրել էր Ալիեւին, որ բառացիորեն կարդարացվի սպանությունը նրա համար:

Վերջին մարտական գործողությունների ֆոնին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Հայաստան, Բլինքենի հայտարարությունը կարող է օրինակ ծառայել կեղծ բալանսի համար: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը կրճատելու եւ հետագա էսկալացիան կանխարգելելու համար: Մենք նաեւ կոչ ենք անում կողմերին ուղիղ եւ կառուցողական փոխազդեցության բոլոր չլուծված հարցերը, ներառյալ՝ սահմանազատումը կարգավորելու համար»,-ասել է նա:

Պետքարտուղարության այդ հայտարարությունը վատագույն դրսեւորումն է: Այն ոչ միայն ցուցադրում է բարոյական պարզության պակասը, այլ նաեւ ոգեշնչում է Ալիեւին: Եթե Ադրբեջանի առաջնորդը համարի, որ Ամերիկայի արձագանքը ցանկացած ագրեսիայի նկատմամբ կլինի շաբլոնային եւ անիմաստ, ապա այն չի բախվի որեւէ խոչընդոտի հետ Հայաստանը մասնատելու ռազմավարությունը շարունակելու համար, եթե խոսքը չի վերաբերում ամբողջական ներխուժմանը:

Դիվանագիտությունը երբեք չի զսպի դիկտատորներին, եթե նրանք համարում են, որ չեն բախվի հետեւանքների հետ: Սահմանների մասերը կարող են պարզ չլինել, սակայն ադրբեջանական հարձակումը կատարվել է տարածքի վրա, որն ինչ-որ լուրջ վեճերի առիթ չէր: Եթե Բլինքենը չդատապարտի ադրբեջանական ագրեսիան, մշակութային պղծումն ու մարդու իրավունքների խախտումը, ապա Ալիեւը կկրկնի ագրեսիայի շրջանը: Դա ոչ միայն կապակայունացնի Հայաստանը, կենթարկի դրա ժողովրդին հետագա ցեղասպանության ռիսկի եւ կձախողի դրա ժողովրդական ուղին, այլ նաեւ կներկայացնի Ռուսաստանի առիթ տարածաշրջանի նկատմամբ իր վերահսկողությունն ամրապնդելու համար»: